Մեր մասին
Ո՞րն է նախագծի նպատակը
Նախագծի նպատակն է աշխարհասփյուռ հայության համար նորարարական ուղղություններում ստեղծել գործարար հարթակ, արագացնել Հայաստանի մարդկային պոտենցիալի զարգացումը և երկիրը դարձնել տարածաշրջանային աութսորսինգային կենտրոն:
Ո՞րն է նախագծի յուրօրինակությունը
Նախագծի հաջողությունը պայմանավորված է դրա շուրջ ուժեղ համայնքի ձևավորմամբ: Հետևապես մենք շատ ենք կարևորում աշխարհով մեկ սփռված հաջողակ և ինքնատիպ մարդկանց բացահայտումն ու նրանց հետ համագործակցության բոլոր հնարավորությունները: Արդյունքում՝ կարագանա Հայաստանը նոր կենտրոնի փոխակերպելու գործընթացը:
Համայնք
Ուզու՞մ եք միանալ այն մարդկանց համայնքին, ովքեր արդեն կիսում են մեզ հետ զարգացած Հայաստանի ապագայի վերաբերյալ իրենց մտքերը, տեսլականը և մոտեցումները:
Համայնքին միանալու համար խնդրում ենք էլ.փոստի հասցեին ուղարկել Ձեր համագործակցության առաջարկը, նշելով Ձեր կոնտակտային տվյալները:
Համայնքի անդամների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի կլինի շուտով: