Ո՞րն է նախագծի նպատակը

Նախագծի նպատակն է աշխարհասփյուռ հայության համար նորարարական ուղղություններում ստեղծել գործարար հարթակ, արագացնել Հայաստանի մարդկային պոտենցիալի զարգացումը և երկիրը դարձնել տարածաշրջանային աութսորսինգային կենտրոն:

Ո՞րն է նախագծի յուրօրինակությունը

Նախագծի հաջողությունը պայմանավորված է դրա շուրջ ուժեղ համայնքի ձևավորմամբ: Հետևապես մենք շատ ենք կարևորում աշխարհով մեկ սփռված հաջողակ և ինքնատիպ մարդկանց բացահայտումն ու նրանց հետ համագործակցության բոլոր հնարավորությունները: Արդյունքում՝ կարագանա Հայաստանը նոր կենտրոնի փոխակերպելու գործընթացը:

Ո՞ր ուղղություններն ենք կարևորում

Մեր ուշադրության կենտրոնում բոլոր մասնագիտական ծառայությունների ոլորտներն են, այդ թվում՝
– Տեղեկատվական տեխնոլոգիաներ
– Ֆինանսներ և կառավարում
– Հետազոտություններ և վերլուծություններ
– Իրավաբանություն
– Առողջապահություն
– Տուրիզմ

Ինչպե՞ս կարող ենք համագործակցել

Դուք բնակվում եք Հայաստանու՞մ

Մենք պատրաստ ենք օգնել ձեզ կապեր հաստատելու սփյուռքահայ հայրենակիցների հետ և զարգացնելու ձեր բիզնեսը:

Դուք բնակվում եք Սփյուռքու՞մ

Մենք պատրաստ ենք օգնել ձեզ կապեր հաստատելու հայաստանաբնակ հայրենակիցների հետ՝ ձեր բիզնեսի զարգացման նպատակով որակյալ և մատչելի աութսորսինգային ծառայություններ իրականացնելու համար:

Ձեզ հետաքրքրե՞ց նախագիծը և դուք կցանկանայիք մասնակցե՞լ

Միացեք մեր համայնքին:

Ինչպե՞ս սկսել

Պարզապես ուղարկեք ձեր համագործակցության առաջարկի համառոտ նկարագրությունը էլ. փոստի հասցեին։