Summit
Outsource2Armenia նախագիծը մեկնարկեց 2015թ.-ի հոկտեմբերի 29-ին: Հանդիպման ժամանակ քննարկվեց Հայաստանը տարածաշրջանի աութսորսինգային նոր կենտրոն դարձնելու գաղափարը:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Սուրեշ Բաբուն և ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:

Բանախոսներն էին.
• «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը,
• «Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր պարոն Տիգրան Ջրբաշյանը,
• «Պարադիգմա-Արմենիա» ընկերության հիմնադիր և ղեկավար պարոն Ահարոն Չիլինգարյանը,
• «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմս» ընկերության նախագահ, դոկտոր Աշոտ Հովհաննիսյանը,
• «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության նախագահ, դոկտոր Վահան Շաքարյանը:

Հանդիպմանը մասնակցեցին ՏՏ, ֆինանսական և հարակից ոլորտների ընկերությունների ղեկավարներ, դեսպանատների և միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների և ակադեմիական հատվածի ներկայացուցիչներ: