Outsource2Armenia «Ֆինանսներ և կառավարում» համաժողովը տեղի ունեցավ դեկտեմբերի 8-ին Երևանի «ԴաբլԹրի բայ Հիլթոն» հյուրանոցում:
Համաժողովի քննարկման թեմաներն էին.
– Հայաստանը ֆինանսական և կառավարչական ծառայությունների գրավիչ կենտրոն,
– Իրանի, Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև մասնագիտական ծառայություններ մատուցելու և որպես ինտեգրատոր հանդես գալու Հայաստանի հնարավորությունները,
– ֆինանսական և կառավարչական ծառայությունների մատուցման գլոբալ շուկայի զարգացման միտումները:

Բանախոսներն էին.
• ՀՀ ֆինանսների փոխնախարար, պարոն Դավիթ Անանյանը,
• ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Լուկաս Գասսերը,
• Մենեջմենթ Միքս ընկերության ղեկավար, պարոն Րաֆֆի Սեմերջյանը,
• Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ ընկերության ԱՊՀ գծով ղեկավար, պարոն Գուրգեն Հակոբյանը,
• Կոնցեռն Դիալոգ ընկերության ղեկավար, պարոն Սեդրակ Ասատրյանը:

Հարց ու պատասխան և գործարար կապերի հաստատում: