Outsource2Armenia ՏՏ համաժողովը տեղի ունեցավ մարտի 24-ին Երևանի <<Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել>> հյուրանոցում:
Համաժողովի քննարկման թեմաներն էին.
– Հայաստանի մրցակցային առավելությունները գլոբալ ՏՏ աութսորսինգային շուկայում,
– ՏՏ ոլորտում նորարարությունների և աութսորսինգային շուկայի զարգացման միտումները,
– Հայաստանը միջինից ցածր եկամուտ ունեցող երկրից բարեկեցիկ նորարարական և աութսորսինգային երկրի վերափոխվելու գաղափարը:

Բանախոսներն էին.
• ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար, պարոն Մարկ Դեյվիսը,
• ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ, պարոն Ներսես Երիցյանը,
• «Մոնիտիս» ընկերության տնօրեն, պարոն Րաֆֆի Քասարջյանը,
• «ՎՕԼՕ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն, պարոն Մետ Բարտելսյանը:

Մասնակիցները ակտիվ քննարկում ծավալեցին բանախոսների հետ: