Յոկոհամա – ԱԶԲ տարեկան համաժողով | Մայիս/2017
Աութսորս դեպի Հայաստան հիմնադրամը 2017թ. մայիսի 4-ից 7-ը Յոկոհամա քաղաքում մասնակցում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 50-րդ տարեկան համաժողովին:
Ավելի քան 3,000 մասնակիցներ՝ ֆինանսների և զարգացման նախարարներ, կենտրոնական բանկերի ղեկավարներ, այլ պետական պաշտոնյաներ, բիզնես առաջնորդներ, ներդրողներ, լրագրողներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հավաքվել են ԱԶԲ-ի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը, որը կրում է «Միասին կառուցենք բարգավաճ Ասիա» խորագիրը: